ՀՀ և ՌԴ վարչապետները քննարկել են ԵՏՄ ինտեգրացիոն փոխգործակցությանը վերաբերող հարցեր
Քաղաքական
11:37 31/03/2015

ՀՀ և ՌԴ վարչապետները քննարկել են ԵՏՄ ինտեգրացիոն փոխգործակցությանը վերաբերող հարցեր

Նախօրեին տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության կառավարությունների ղեկավարներ Հովիկ Աբրահամյանի և Դմիտրի Մեդվեդևի հեռախոսազրույցը: Այս մասին տեղեկանում ենք կառավարության պաշտոնական կայքից:

Քննարկվել են երկկողմ առևտրատնտեսական և ներդրումային համագործակցությանն առնչվող հարցեր: Զրուցակիցներն անդրադարձել են նաև Եվրասիական տնտեսական միության շրջանակում ինտեգրացիոն փոխգործակցությանը վերաբերող մի շարք հարցերի:

Placeholder
ՀՀ և ՌԴ վարչապետները քննարկել են ԵՏՄ ինտեգրացիոն փոխգործակցությանը վերաբերող հարցեր