Լավ է, որ աշխարհը դարձյալ զարթնում է. գերմանացի ռեժիսոր
Մշակույթ
15:28 31/03/2015

Լավ է, որ աշխարհը դարձյալ զարթնում է. գերմանացի ռեժիսոր

Գերմանացի ռեժիսոր, դրամատուրգ Քրիստիան Պապկեն Հայաստանի և Հայոց ցեղասպանության վերաբերյալ ֆիլմ է նկարահանում: 45 րոպե տևողությամբ ֆիլմը ցուցադրվելու է ապրիլի 21-ին Գերմանիայի առաջին ալիքով: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ռեժիսորը:

«Ես փորձում եմ ներկայացնել Հայաստանը՝ մատնանշել երկրի առանձնահատկությունները: Հայաստանը չափահասության շեմին հասած պատանի  է»,- ասաց նա՝ հավելելով, որ ֆիլմում Ցեղասպանությունն առանցքային տեղ է զբաղեցնում:

Քրիստիան Պապկեն տեղեկացրեց, որ այս տարվա ընթացքում Գերմանիայում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ կազմակերպվելու են մի շարք միջոցառումներ: Նրա խոսքով, ծրագրել են կազմակերպել 40 ժամվա ընթացքում 200 դերասանի կողմից «Մուսա լեռան 40 օրը» վեպին շարունակական ընթերցում: Ռեժիսորի գնահատմամբ, այս վեպը հայ ժողովրդի ողբերգությունը բավական հստակ կերպով ներկայացնում է:

«Լավ է, որ աշխարհը Ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ կազմակերպվող միջոցառումների շնորհիվ դարձյալ զարթնում է»,- ասաց  ռեժիսոր, դրամատուրգ Քրիստիան Պապկեն:

 

Placeholder
Լավ է, որ աշխարհը դարձյալ զարթնում է. գերմանացի ռեժիսոր