Այս օրերին հավկիթի ներկրումներ չեն իրականացվել. «Տեղական արտադրության հավկիթները բավարար են»
Տնտեսություն
17:12 02/04/2015

Այս օրերին հավկիթի ներկրումներ չեն իրականացվել. «Տեղական արտադրության հավկիթները բավարար են»

Այժմ հանրապետությունում միջին հաշվով արտադրվում է օրական շուրջ 960 հազար հավկիթ, ինչը լիովին բավարար է Սուրբ Հարության տոնի նախաշեմին սպառողներին տեղական արտադրության հավկիթով ապահովելու համար: Այս մասին տեղեկացնում է գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:

«Միևնույն ժամանակ տեղեկացնում ենք, որ այս օրերին հավկիթի ներկրումներ չեն իրականացվել: Շուկայում հավկիթի գների էական փոփոխություններ այս պահին չեն նկատվում: Նախատոնական օրերին նույնպես հավկիթի գների թանկացումներ չեն սպասվում»,-նշված է հաղորդագրության մեջ:



 

Placeholder
Այս օրերին հավկիթի ներկրումներ չեն իրականացվել. «Տեղական արտադրության հավկիթները բավարար են»