Եռյակ քույրերն ամուսնացել են նույն օրը, նույն տեղում
Աշխարհում
10:54 02/04/2015

Եռյակ քույրերն ամուսնացել են նույն օրը, նույն տեղում

Բրազիլական սերիալի իսկական սցենար: Հենց նույն երկրում եռյակ քույրերն ամուսնացել են նույն օրը:
Ռաֆաելա, Ռոշել, Տագիան քույրերի հարսանեկան արարողություններն անցկացվել են նույն օրը նույն տեղում: 29-ամյա հարսանցուները հագել են միանման հարսանեկան շորեր, սանրվածքն ու դիմահարդարումը ևս նույն է եղել: Նրանց փեսացուներն էլ միանման են հագնված եղել՝ միևնույն սանրվածքներով:

«Լենտա.ռու»-ն փոխանցում է, որ փեսացուները պատմել են, թե  վախենում էին հարսանցուներին շփոթել, սակայն նման բան տեղի չի ունեցել:

«Ես իսկույն հասկացա, թե եկեղեցի մտնող երեք քույրերից որն է իմ հարսանցուն, որովհետև նա երեքից ամենասիրունն էր»,-ասել է նորափեսաներից մեկը:

Placeholder
Եռյակ քույրերն ամուսնացել են նույն օրը, նույն տեղում