Արտահանման ծավալները նվազել են մոտ 25 տոկոսով. Վազգեն Սաֆարյան (տեսանյութ)
Տնտեսություն
15:33 02/04/2015

Արտահանման ծավալները նվազել են մոտ 25 տոկոսով. Վազգեն Սաֆարյան (տեսանյութ)

Հայաստանի տնտեսության արտահանման գործընթացներում ոչ բարենպաստ միջավայր է ձևավորվել: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայրենական ապրանք արտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանը` նշելով, որ սա հատկապես կապված է ռուբլու արժեզրկման հետ:

«Արտահանման ծավալները նվազել են մոտ 25 տոկոսով, իսկ ներմուծմանը՝ 26 : Այս թվերը մտահոգվելու տեղիք են տալիս: Մեր միությունը և Հանրային խորհուրդը նախաձեռնել են ելքեր այս իրավիճակից դուրս գալու համար: Վաղը հանդիպում կկազմակերպվի, որին կմասնակցեն հայ գործարարները, ովքեր կքննարկեն հարկային, վարկային ոլորտներին առնչվող հարցեր»,-նշեց Վ. Սաֆարյանը:

Նա նշեց, որ իրենք կխմբավորենք բոլորտեսակետները և կներկայացնեն կառավարությանը, անհրաժեշտության դեպքում նաև երկրի նախագահին:

Բանախոսի դիտարկումները «Նաիրիտ» գործարանի հնարավոր վերագործարկման մասին՝ տեսանյութում:
 

Placeholder
Արտահանման ծավալները նվազել են մոտ 25 տոկոսով. Վազգեն Սաֆարյան (տեսանյութ)