ԱՄՆ Հավայի նահանգի Սենատը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը
Քաղաքական
12:13 04/04/2015

ԱՄՆ Հավայի նահանգի Սենատը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը

ԱՄՆ Հավայի նահանգի (Հավայան կղզիներ) Սենատը անցած շաբաթ միաձայն ճանաչել է Հայոց ցեղասպանությունը և ապրիլի 24-ը հռչակել Հայոց ցեղասպանության հիշատակման ու ոգեկոչման օր: Այս մասին հայտնում է «Ասպարեզ» պարբերականը:

«Սենատը միանում է Ներկայացուցիչների պալատին, Հավայիի հայ-ամերիկյան համայնքին և աշխարհի բոլոր հայերին ՝ ճանաչելով Հայոց ցեղասպանությունը ու հարգանքի տուրք մատուցելով նրանց, ովքեր սպանվել կամ հետապնդումների են ենթարկվել ցեղասպանության տարիներին: Մենք բոլորին կոչ ենք անում երբեք չմոռանալ մարդկության դեմ այս սարսափազդու հանցագործությունները»,-ասվում է բանաձևում:

Բանաձևը ներկայացել են Սյուզան Չուն Օքլենդը, Դոնովան Դելա Քրուզը, Վիլ Էսպերոն, Բրին Հարիմոթոն, Լես Իհարան, Լորեյն Ինույեն և Ռասել Ռուդերմանը: Բանաձևի ստորագրման պահին ներկա է եղել նաև տեղի հայ համայնքի ներկայացուցիչ Արթուր Արթենյանը:

Placeholder
ԱՄՆ Հավայի նահանգի Սենատը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը