Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Ժամանակ»-ի տեղեկություններով՝ ԲՀԿ-ն լքած անդամները վերադառնում են կուսակցություն: Ըստ այդ լուրերի Ռուստամ Գասպարյանի եղբայրն է վերադարձել կուսակցություն:
«Ժամանակ»-ի թղթակիցը փորձել է տեղեկությունը ճշտել ԲՀԿ մամլո խոսնակ Վահան Բաբայանից: Հաստատելով թերթի տեղեկությունը՝ նա ասել է, որ Ռուստամ Գասպարյանի եղբայրը, նրա որդին ու ևս մեկը իրենց բարեկամներից դիմում են գրել կուսակցություն վերադառնալու մասին:
«Քիչ առաջ կուսակցության նախագահ Նաիրա Զոհրաբյանը ստորագրել է նրանց անդամատոմսերը»,-հավելել է Բաբայանը: