Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Մայիսը բնության բեղմնավորման ամիսն է, երկինք ու երկիր միանում են, որպեսզի բնությունը բեղմնավորվի: Այդ իսկ պատճառով ընդունված չէ մայիսին հարսանիք անել»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ազգագրագետ Լուսիկ Ագուլեցին:
Նա նշեց, որ հազարամյակներ շարունակ հայերը մայիսին հարսանիք չեն արել, քանի որ բնապաշտ են, հավատացել են բնության զարթոնքին:
«Չէ որ Հարության տոնն էլ է բնության զարթոնք, Քրիստոսն էլ բնության, տիեզերքի մասնիկն է, ուրեմն թույլ տվեք, որ մայիսին տիեզերքը բեղմնավորվի»,- ասաց նա՝ հավելելով, որ բնությունը, տիեզերքը պետք է բեղմնավորվեն, որ մարդը կերակրվի:
Նշենք, որ Հայ Առաքելական եկեղեցին չի ընդունում այդ սովորույթը: