«Հռոմեական կայսրություն» ծրագրի շրջանակում Հայաստանում իրականացվում են նկարահանումներ
Մշակույթ
10:15 04/04/2015

«Հռոմեական կայսրություն» ծրագրի շրջանակում Հայաստանում իրականացվում են նկարահանումներ

Լուսանկարահանման աշխատանքներ իրականացնելու նպատակով Հայաստանում է Շտուտգարտի գեղարվեստի ակադեմիայի պրոֆեսոր Ալֆրեդ Զայլանդը` իր օգնական Հեննինգ Կրայտելի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ մշակույթի նախարարությունից:

Ալֆրեդ Զայլանդը զբաղվում է պատմական վայրերի լուսանկարչությամբ և քարտեզագրությամբ: Այցելության նպատակն է «Հռոմեական կայսրություն» ծրագրի շրջանակում իրականացնել նկարահանումներ հարավկովկասյան երկրներում:

Հայաստանում նկարահանումներ կիրականացվեն Հայկաձորում, Նորշենում, Երերույքում, Գառնիում, Դվինում, Արտաշատում, Վաղարշապատում:

Նախատեսվում է լուսանկարների ցուցադրությունը Քյոլնի թանգարանում և պատկերագրքի հրատարակում:

Placeholder
«Հռոմեական կայսրություն» ծրագրի շրջանակում Հայաստանում իրականացվում են նկարահանումներ