Մարիաննա Շիրինյանը ելույթ կունենա Հայաստանում
Մշակույթ
17:53 06/04/2015

Մարիաննա Շիրինյանը ելույթ կունենա Հայաստանում

Սկանդինավյան հյուրախաղերին կատարվելիք համերգային ծրագիրը կներկայացվի Երևանում: Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ ելույթ է ունենալու դաշնակահարուհի Մարիաննա Շիրինյանը (Դանիա): Համերգը ղեկավարելու է դիրիժոր Էդուարդ Թոփչյանը: Այս մասին տեղեկացնում են ֆիլհարմոնիկ նվագախմբի մամուլի ծառայությունից: 

Ծրագրում հնչելու է Խաչատրյան (հատվածներ «Սպարտակ» բալետից), Գրիգ (Դաշնամուրի կոնցերտ), Չայկովսկի (Սիմֆոնիա թիվ 6 («Պաթետիկական»)):

Համերգը կայանալու է ապրիլի 9-ին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում:

Placeholder
Մարիաննա Շիրինյանը ելույթ կունենա Հայաստանում