Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«ԵՏՄ հիմքում ընկած չորս ազատությունները խթան կհանդիսանան մեր պետության տնտեսության զարգացման համար»
«Մենք կարծում ենք, որ Եվրասիական տնտեսական միության հիմքում ընկած չորս ազատությունները՝ ապրանքների, ծառայությունների, կապիտալի և աշխատուժի ազատ տեղաշարժը, լրացուցիչ խթան կհանդիսանան մեր պետության տնտեսության զարգացման, նրա՝ ԵԱՏՄ-ում առավել ինտեգրման համար»,-«Միջազգային հարաբերություններ» հանդեսի հետ հարցազրույցում ասել է ԱԳ նախարարը՝ պատասխանելով հացին, թե՝ «Ընթացիկ տարվանից սկսած` Հայաստանը հանդիսանում է Եվրասիական տնտեսական միության անդամ: Հայաստանի Հանրապետությունը ինչպիսի՞ հեռանկարներ է տեսնում իր համար այս միջպետական միավորման շրջանակներում, ինչպիսի՞ հույսեր է կապում նրա գործունեության հետ»:
«Դա մեզ հնարավորություն է ընձեռում ավելի պարզեցված, ես կասեի՝ ազատ մուտք գործել պաշտպանված ապրանքաշուկաներ, Եվրասիական միության ծառայությունների միասնական շուկա, ներդրումներ բերել, ստեղծել արդյունաբերական և գյուղատնտեսական կոոպերացիաներ, առանց մաքսատուրքերի մուտք գործել ռեսուրսային բազա, մուտք գործել ԵԱՏՄ տրանսպորտային միջանցքներ, դյուրացնել միգրացիոն ռեժիմը և այլն: Առավելություններն ակնհայտ են»,-նշել է ԱԳ նախարարը:
Ի պատասխան հարցի, թե՝ «Ե՛վ Եվրոպայում, և՛ ԱՄՆ-ում այսօր ի հայտ է գալիս այն համոզմունքը, որ Ռուսաստանի դեմ պատժամիջոցները, իսկ ավելի կոնկրետ՝ սահմանափակումները, քանզի պատժամիջոցները ՄԱԿ ԱԽ-ի իրավասությունն են, ոչ միայն արդյունավետ չեն, այլև՝ կործանարար հենց այն պետությունների համար, որոնք դրանք սահմանել են: Ինչպե՞ս է միջազգային կայունության ամրապնդմանը և վստահության մթնոլորտի հաստատմանը քիչ նպաստող այս պատմությունը դիտարկվում Երևանում» Է. Նալբանդյանն ասել է. «Ակնհայտ է, որ պատժամիջոցների ճանապարհով շարժվելը մի տարբերակ է, որի վնասները ազդում են բոլոր մասնակիցների վրա, և ոչ միայն: Դա չի կարող բխել որևէ մեկի շահերից: Կարծում ենք, որ միայն բանակցությունների և երկխոսության միջոցով կարելի է փնտրել խնդիրների լուծման ուղիները»:
Նախորդող հրապարակում՝
Համագործակցում ենք այն գործընկերների հետ, որոնք ցուցաբերում են փոխադարձ պատրաստակամություն. Նալբանդյան