Ճագարները սպառնալիք են դարձել Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցու համար
Տարածաշրջան
13:16 06/04/2015

Ճագարները սպառնալիք են դարձել Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցու համար

Վանա լճում գտնվող Աղթամար կղզին վտանգի տակ է հայտնվել ճագարների արագ բազմացման պատճառով: Կենդանիների աննախադեպ աճը վտանգ է ներկայացնում նաև Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցու համար. հայտնում է Dailysabah.com կայքը:

Ակադեմիկոսներից, բնապահպաններից և տեղական իշխանությունների ներկայացուցիչներից բաղկացած խումբը վերլուծել է ստեղծված իրավիճակը և զեկույց ներկայացրել` նշելով, որ ճագարների թվի աճը վտանգ է ներկայացնում կղզու համար:

«Մենք որոշեցինք նվազեցնել ճագարների թվաքանակը` հավասարակշռելով էկոհամակարգը: Դիմելու ենք մեխանիկական միջոցների ու թակարդներ ենք տեղադրելու»,-ասել է Վանի համալսարանի պրոֆեսոր Լոկման Ասլանը:

Ճագարներին անմարդաբնակ կղզի էին տեղափոխել մի քանի տարի առաջ:

Հիշեցնենք, որ Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցին կառուցվել է 10-րդ դարում: Այն վերաբացվել է 2007 թվականին:

Placeholder
Ճագարները սպառնալիք են դարձել Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցու համար