Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականը կանցկացնի ևս 4 ընկերական հանդիպում
Սպորտ
17:05 07/04/2015

Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականը կանցկացնի ևս 4 ընկերական հանդիպում

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Հայաստանի մինչև 19 տարեկանների ֆուտբոլի հավաքականն այս տարվա ընթացքում կանցկացնի ընկերական հանդիպումներ՝ օգոստոսի 11-ին և 13-ին Երևանում մրցելով Սլովակիայի, իսկ սեպտեմբերի 16-ին և 18-ին՝ Մոլդովայի հավաքականի հետ:

ՀՖՖ hավաքական թիմերի բաժինը հայտնում է, որ 2015 թ. ընթացքում Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականը կանցկացնի ևս 4 ընկերական խաղ: Ապրիլի 26-ին և 28-ին մեր հավաքականը կմրցի Ուզբեկստանի մինչև 19 տարեկանների հավաքականի, իսկ մայիսի 26-ին և 28-ին՝ Լիտվայի հասակակիցների թիմի հետ:

Placeholder
Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականը կանցկացնի ևս 4 ընկերական հանդիպում