Ծառուկյանի մորաքրոջ որդին ու Շշի Մելոյի եղբայրը՝ Աբովյանի քաղաքապետի թեկնածո՞ւ. Մամուլ
Օրվա մամուլ
09:37 07/04/2015

Ծառուկյանի մորաքրոջ որդին ու Շշի Մելոյի եղբայրը՝ Աբովյանի քաղաքապետի թեկնածո՞ւ. Մամուլ

«Հրապարակ»-ը, հղում անելով իր աղբյուրներին, գրել է, որ Աբովյանի քաղաքապետի պաշտոնի համար կպայքարի նաև Էդվին Թադևոսյանը՝ Գագիկ Ծառուկյանի մորաքրոջ որդին:

Թերթի հարցին՝ առաջադրվելո՞ւ եք, թե՞ ոչ, նա պատասխանել է՝ չի բացառվում:

«Ժամանակ»-ի տեղեկություններով էլ Աբովյանի քաղաքապետի պաշտոնի հավակնորդներից է նաև ԲՀԿ խմբակցության անդամ Մելիք Մանուկյանի` Շշի Մելոյի եղբայրը` Վարդան Մանուկյանը, ով նույնպես ԲՀԿ-ական է և մի շարք բիզնեսների սեփականատեր:

Մանրամասները՝ թերթերի այսօրվա համարում:

Placeholder
Ծառուկյանի մորաքրոջ որդին ու Շշի Մելոյի եղբայրը՝ Աբովյանի քաղաքապետի թեկնածո՞ւ. Մամուլ