Սթենֆորդում ստեղծել են  մեկ րոպեում լիցքավորվող մարտկոց
Համացանց
10:07 08/04/2015

Սթենֆորդում ստեղծել են մեկ րոպեում լիցքավորվող մարտկոց

Սթենֆորդի համալսարանի գիտնականները հաղորդել են նոր տեխնոլոգիայի ստեղծման մասին, որը թույլ կտա սմարթֆոնների մարտկոցներին ամբողջովին լիցքավորվել մեկ րոպեում: Այս մաիսն գրում է Բի-Բի-Սի-ն: 

Նախատիպը ստեղծվել է ալյումինից ու գրաֆիտից, այն օգտագործում է ալյումինե-իոնային բջիջներ: Հեղինակների խոսքով, այդ մարտկոցն ավելի կայուն է աշխատանքում, քան լիթիում-իոնային մարտկոցները և ավելի քիչ վտանգ է ներկայացնում շրջակա միջավայրի համար: Նոր տեխնոլոգիան, գիտնականների պնդմամբ, կարելի է օգտագործել գործնականում բոլոր սարքավորումներում, ինչպես սմարթֆոններում, այնպես էլ էլեկտրոմոբիլներում: Եթե նման մարտկոց տեղադրվի սմարթֆոնի մեջ, ապա այն կարելի է ամբողջովին լիցքավորել մեկ րոպեում:

Placeholder
Սթենֆորդում ստեղծել են մեկ րոպեում լիցքավորվող մարտկոց