Ռոմիկ Մկրտումյանին հրահանգվել է վերադարձնել «կերած» փողերը. «Ժամանակ»
Օրվա մամուլ
09:27 08/04/2015

Ռոմիկ Մկրտումյանին հրահանգվել է վերադարձնել «կերած» փողերը. «Ժամանակ»

Երեկ Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը միանգամից 2 բարձրաստիճան ոստիկանի է ազատել աշխատանքից՝ Շիրակի ոստիկանապետ Վարդան Նադարյանին և Ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության պետ Ռոմիկ Մկրտումյանին: Որոշումն անսպասելի է եղել երկուսի համար էլ: Ոստիկանապետը ըստ որոշ տեղեկությունների՝ առաջինին ազատելու ցանկություն ունեցել է Ավետիսյանների ընտանիքի սպանդից հետո, իսկ համբերության բաժակը լցվել է Հիմնադիր խորհրդարանի հետ կապված վերջին միջադեպից հետո: Երկրորդի ազատման պատճառը յուրացումներ են:

«Ժամանակ»-ին հասած տեղեկություններով՝ Մկրտումյանին հրահանգվել է վերադարձնել իր «կերած» փողերը՝ մինչև վերջին կոպեկ:
 

Placeholder
Ռոմիկ Մկրտումյանին հրահանգվել է վերադարձնել «կերած» փողերը. «Ժամանակ»