Ամերիկյան դատարանը հերքել է արքայազն Էնդրյուի կապն անչափահասի հետ
Իրավունք
09:55 08/04/2015

Ամերիկյան դատարանը հերքել է արքայազն Էնդրյուի կապն անչափահասի հետ

ԱՄՆ-ում դատարանը հերքել է պնդումները, թե անչափահաս աղջկան ստիպել են սեքսով զբաղվել բրիտանական արքայազն Էնդրյուի հետ: Նման պնդմամբ հայց էին ներկայացրել Վիրջինիա Ռոբերթսի փաստաբանները: Այս մասին գրում է Բի-Բի-Սի-ն: 

Ռոբերթսը պնդում էր, որ 17 տարեկան հասակում ֆինանսիստ Ջեֆրի Էփսթայնն իրեն ստիպել է ինտիմ կապի մեջ մտնել արքայազն Էնդրյուի հետ: Եվ Բուքինհեմյան պալատը, և Էնդրյուն ավելի վաղ հայտարարել էին, որ մեղադրանքները չեն համապատասխանում իրականությանը: Հայցը քննող դատավորը հայտարարել է, որ արքայազնի հասցեին ուղղված մեղադրանքները կապ չունեն գործի էության հետ: 

Placeholder
Ամերիկյան դատարանը հերքել է արքայազն Էնդրյուի կապն անչափահասի հետ