Եվրամիությունը նոր պատժամիջոցներ է կիրառել Իրանի նկատմամբ. Իրանի ԱԳՆ արձագանքը
Քաղաքական
11:22 09/04/2015

Եվրամիությունը նոր պատժամիջոցներ է կիրառել Իրանի նկատմամբ. Իրանի ԱԳՆ արձագանքը

«Եվրամիությունը նոր պատժամիջոցներ է կիրառել Իրանի նկատմամբ»,-այդ մասին հաղորդում է իրանական «Ասրիրան.քոմ» կայքը:

Տեղեկատվության համաձայն Եվրամիության դատարաններից մեկն Իրանի «Թեջարաթ» բանկի և 32 ընկերությունների նկատմամբ կրկին պատժամիջոցներ է կիրառել:

Իրանական «ՖԱՐՍ» լրատվական գործակալության հաղորդմամբ՝ ԻԻՀ ԱԳՆ մամլո խոսնակ Մարզիե Աֆխամը, արձագանքելով ԵՄ-ի սահմանած նոր պատժամիջոցներին, մասնավորապես նշել է. «Այն պայմաններում, երբ բանակցությունները շարունակվում են, ԵՄ-ի կողմից նոր պատժամիջոցների կիրառումը ոչ կառուցողական մթնոլորտ է ստեղծում:

Եվրոպական դատարանների կայացրած որոշումների հանդեպ Եվրամիության անտարբերությունը մտահոգիչ է, և նմանատիպ քայլերը ոչ միայն չեն կարող օգնել միջուկային խնդրի հանգուցալուծման շուրջ ընթացող գործընթացներին, այլև անվստահության մթնոլորտ են ձևավորում»:

Թեմայի առնչությամբ մեկնաբանություն՝
Իրանի և «5+1 խմբի»՝ Լոզանում արված համատեղ հայտարարությունը
 

Placeholder
Եվրամիությունը նոր պատժամիջոցներ է կիրառել Իրանի նկատմամբ. Իրանի ԱԳՆ արձագանքը