Աբովյանի քաղաքապետի ընտրություններում կներգրավվի նաև Ծառուկյանի նախկին խոսնակը. «ՀԺ»
Օրվա մամուլ
09:35 09/04/2015

Աբովյանի քաղաքապետի ընտրություններում կներգրավվի նաև Ծառուկյանի նախկին խոսնակը. «ՀԺ»

«Հայկական Ժամանակ»-ի տեղեկություններով, ԲՀԿ նախկին նախագահ Գագիկ Ծառուկյանի մամուլի նախկին խոսնակ Խաչիկ Գալստյանը նույնպես կներգրավվի մայիսին կայանալիք Աբովյանի քաղաքապետի ընտրություններում: Նա ստանձնելու է թեկնածուներից Վահագն Գևորգյանի մամուլի խոսնակի պարտականությունները:

Ի դեպ «Հայկական Ժամանակ»-ի տեղեկություններով առաջադրվելու ցանկություն ունի նաև Աբովյանի նախկին քաղաքապետ Կարո Իսրայելյանը: Քաղաքապետերի թեկնածուների պակաս Աբովյանում կարծես թե չի զգացվում:

Placeholder
Աբովյանի քաղաքապետի ընտրություններում կներգրավվի նաև Ծառուկյանի նախկին խոսնակը. «ՀԺ»