Մանվել Գրիգորյանը և Սեյրան Սարոյանը երեկ մեկնել են Երուսաղեմ՝ ուխտագնացության. «Հրապարակ»
Օրվա մամուլ
09:16 11/04/2015

Մանվել Գրիգորյանը և Սեյրան Սարոյանը երեկ մեկնել են Երուսաղեմ՝ ուխտագնացության. «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրել է. «Գեներալ Մանվել Գրիգորյանը և Սեյրան Սարոյանը երեկ մեկնել են Երուսաղեմ՝ ուխտագնացության։ Առաքինի քրիստոնյաները մի առաքելություն էլ են իրագործելու այնտեղ. Ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ խաչքար են նվիրելու Երուսաղեմի հայ համայնքին, որի բացումը պետք է լինի իրենց մասնակցությամբ։ Արարողությունը կիրականացնի և կմասնակցի Երուսաղեմի հայոց պատրիարքարանը։ Ի դեպ, խաչքարն ուղարկել են իրենց այցից որոշ ժամանակ առաջ»։

 

Placeholder
Մանվել Գրիգորյանը և Սեյրան Սարոյանը երեկ մեկնել են Երուսաղեմ՝ ուխտագնացության. «Հրապարակ»