Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Դիմում եմ աշխարհի խոշոր տերություներին՝ Անգլիա, Ֆրանսիա, Ռուսաստան, դուք եթե ընդունում եք Դարդանելիի խեղկատակությունը, իբրև թե ընդհանուր ցավը կիսելու պարագա, ըստ էության, օրհնում եք թուրքական քաղաքականությունը»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց քաղաքագետ Լևոն Շիրինյանը:
Ըստ նրա, եթե ՀՀ ԱԳՆ-ն լուրջ նախապատրաստվեր Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին, հետազոտած լիներ պատմությունը, աշխարհի բոլոր խոշոր տերություններին, քաղաքակիրթ մարդկության կենտրոնակայաններ պետք է պահանջ ուղարկեր, որ չմասնակցեն այդ խեղկատակությանը. «Նույնն է, ինչ որ հաստատել Ցեղասպանությունը: Դա պետք է ասվի»:
Ինչ վերաբերում է ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի հիշատակի միջոցառումներին տարբեր երկրների ղեկավարների մասնակցության կամ չմասնակցության հարցին, Լ. Շիրինյանն ասաց. «Կգան, կգան, չեն գա, չեն գա:
Ով չգա, ցույց կտա, որ մասնակից է թուրքական ֆաշիզմին, ցեղասպանությանը, աշխարհում ամենասև ու ստոր գործարքներին: Այդպես էլ պետք է հայտարարվի աշխարհին: Իրենց պատիվ գործն է»:
Մանրամասները՝ տեսանյութում: