Սուրբ պատարագի ընթացքում հայկական ծիրանափող հնչեց
Օրվա թեմա
13:47 12/04/2015

Սուրբ պատարագի ընթացքում հայկական ծիրանափող հնչեց

Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված պատարագին հայերեն, իսպաներեն, պորտուգալերեն, իտալերեն և գերմաներեն լեզուներով հնչեցվեց աղոթք՝ ի հիշատակ 1,5 միլիոն նահատակված հայերի:








«Բարությամբ ընդունիր Տեր քո ժողովրդի ընծաները, առաջնորդիր մեզ դեպի հավիտենական երանություն»,- տերունական աղոթքից հետո ասաց Հռոմի Ֆրանցիսկոս պապը:

Աղոթքից հետո ներկաներին բաժանվեց սուրբ հաղորդություն:Սուրբ պատարագի ընթացքում հայկական ծիրանափող հնչեց:

Նշենք, որ պատարագի ավարտին Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը և Մեծի Տանն Կիլիկիո Արամ Առաջինը հանդես եկան ելույթներով:




Նախորդող հրապարակումներ՝

Վատիկանի Սբ Պետրոս տաճարում ավարտվեց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված պատարագը
Ֆրանցիսկոս պապը Գրիգոր Նարեկացուն հռչակեց «Տիեզերական եկեղեցու վարդապետ»
«Ֆրանս Պրես». Հռոմի Ֆրանցիսկոս Պապը օգտագործել է «ցեղասպանություն» բառը
Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված պատարագը՝ Վատիկանի Սբ Պետրոս տաճարում մեկնարկել է (տեսանյութ)

 

Placeholder
Սուրբ պատարագի ընթացքում հայկական ծիրանափող հնչեց