Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակությունն այսօր երեկոյան կվերադառնա Հայաստան
Աշխարհում
16:27 12/04/2015

Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակությունն այսօր երեկոյան կվերադառնա Հայաստան

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Վատիկան, որտեղ մասնակցել է Նորին Սրբություն Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի կողմից Սուրբ Պետրոսի տաճարում մատուցված պատարագին՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին:

ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության փոխանցմամբ, այնուհետև ՀՀ նախագահը հարցազրույցներ է տվել իտալական RAI հեռուստաընկերությանը և ANSA ու Associated Press լրատվական գործակալություններին:

Նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակությունն ավարտելով պաշտոնական այցը այսօր երեկոյան կվերադառնա Հայաստան:

Placeholder
Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակությունն այսօր երեկոյան կվերադառնա Հայաստան