Քաղաքը ռեփ է լսում. Քանյե Ուեսթի անվճար համերգը  Կարապի լճում (տեսանյութ)
Հասարակություն
00:01 13/04/2015

Քաղաքը ռեփ է լսում. Քանյե Ուեսթի անվճար համերգը Կարապի լճում (տեսանյութ)

Քանյե Ուեսթն անվճար համերգ կտա Կարապի լճում. այս մասին թվիթերյան իր  էջում գրել էր Քիմ Քարդաշյանը: Համերգի մասին նախապես չէր հայտարարվել:


Քարդաշյանի անվտանգության աշխատակից Պասկալ Դյուվիերը ևս գրառում  էր արել  այս մասին:




Քանյե Ուեսթի անսպասելի համերգը ևս առանց անակնկալների չէր. հայտնի ռեփերը հանկարծակի հայտնվեց ջրում,
և բնականաբար, նրան հետևեցին երկրպագուները:




Հիշեցնենք` Քայնե Ուեսթը, որ 2007 թվականին ճանաչվել էր որպես հինգերորդ «Լավագույն ֆիլանտրոպ-աֆրոամերիկացին», ի վերջո ամուսնացավ Քիմ Քարդաշյանի հետ:Այս տարի այս ընտանեկան զույգը, դստեր հետ, որոշել է լինել Հայաստանում` աշխարհին ցույց տալու «իրենց հայկական ծագումը»:

«Նրանք իսկապես հպարտանում են իրենց հայկական ժառանգությամբ և ցանկանում են լավ ժամանակ անցկացնել այնտեղ: Հայաստանն այս սեզոնի ամենամեծ ուղևորությունն է», -գրել էր  Daily Mail-ը:

 

Placeholder
Քաղաքը ռեփ է լսում. Քանյե Ուեսթի անվճար համերգը Կարապի լճում (տեսանյութ)