Հոսանքը, հնարավոր է, թանկանա. «ՀԺ»
Օրվա մամուլ
09:37 14/04/2015

Հոսանքը, հնարավոր է, թանկանա. «ՀԺ»

«Հայկական Ժամանակ»-ի տեղեկություններով, «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը մայիսի առաջին տասնօրյակում դիմելու է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով՝ սպառողներին մատակարարվող էներգիայի սակագինը բարձրացնելու հայտով:

Ըստ այդմ՝ առաջարկվելու է բնակչությանը մատակարարվող էլէներգիայի սակագինը բարձրացնել 6 դրամով: Այդպիսով մեկ կվտ.ժամ-ի ցերեկային սակագինը կկազմի 48 դրամ, գիշերայինը՝ 38 դրամ: Դրան զուգահեռ՝ կհայտարարվի այն մասին, որ Ռուսաստանը նվազեցրել է Հայաստանին մատակարարվող գազի գինը՝ ներկայիս 189 դոլարից (1000 խմ-ն) մինչև 167 դոլար:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Placeholder
Հոսանքը, հնարավոր է, թանկանա. «ՀԺ»