Բրիտանական հանրագիտարանը «Հայերի կոտորածները» փոխարինել է «Հայոց ցեղասպանություն» վերնագրով
Աշխարհում
13:23 16/04/2015

Բրիտանական հանրագիտարանը «Հայերի կոտորածները» փոխարինել է «Հայոց ցեղասպանություն» վերնագրով

Բրիտանական հանրահայտ Encyclopedia Britannica հանրագիտարանը խմբագրել է Հայոց ցեղասպանության վերաբերյալ հոդվածը` «Armenian massacres»-ը («Հայերի կոտորածները») փոխարինելով «Armenian Genocide» («Հայոց ցեղասպանություն») վերնագրով:

Հոդվածում մասնավորապես ասվում է. «Հայոց ցեղասպանությունը Օսմանյան կայսրությունում Երիտթուրքերի կառավարության կողմից Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին (1914-1918թթ.) հայերի դեմ դաժան արշավ էր: Հարյուր հազարավոր մարդկանց սպանությունը գիտնականների և կառավարությունների թեժ քննարկումների առարկա է դարձել: Հայերը նշում են, որ արշավը հայ ժողովրդին ոչնչացնելու կանխամտածված փորձ էր, այսինքն ցեղասպանություն: Թուրքիայի կառավարությունը դիմադրում է և հրաժարվում է ճանաչել այն որպես այդպիսին` պնդելով, որ թեև վայրագությունները տեղի են ունեցել, հայերի դեմ, որպես խմբի, բնաջնջման պաշտոնական քաղաքականություն չի եղել»:

Placeholder
Բրիտանական հանրագիտարանը «Հայերի կոտորածները» փոխարինել է «Հայոց ցեղասպանություն» վերնագրով