Վարդան Մինասյանը հեռացվել է «Տոբոլից»
Աշխարհում
16:06 16/04/2015

Վարդան Մինասյանը հեռացվել է «Տոբոլից»

«Ակտոբեից» 0:2 հաշվով կրած պարտությունից հետո այսպիսի որոշում է կայացրել Կուստանայի ակիմ Նուրալի Սադվակասովը: Ըստ vesti.kz-ի տեղեկատվության՝ զայրացած այն բանից, որ թիմը պարտություն է կրել, Սադվակասովը հայ մասնագետին պաշտոնանկ է արել խաղից անմիջապես հետո, հանդերձարանում: Իսկ այսօր «Տոբոլի» ֆուտբոլիստներին տեղեկացրել են, որ Վարդան Մինասյանն այլևս իրենց մարզիչը չէ:

Հայաստանի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչը «Տոբոլում» ընդամենը մեկ տարի աշխատեց՝ այդ պաշտոնում փոխարինելով Սերգեյ Մասլենովին: Թե ով կլինի թիմի հաջորդ գլխավոր մարզիչը, դեռ հայտնի չէ: Պարզ է միայն, որ այդ պարտականությունները ժամանակավորապես կկատարի նույն Մասլենովը:

Placeholder
Վարդան Մինասյանը հեռացվել է «Տոբոլից»