«Մշակութային եղեռն - խաչքարերի խուրհուրդը» բացօթյա ցուցահանդեսի բացումը՝ ապրիլի 20-ին
Մշակույթ
16:12 17/04/2015

«Մշակութային եղեռն - խաչքարերի խուրհուրդը» բացօթյա ցուցահանդեսի բացումը՝ ապրիլի 20-ին

Ապրիլի 20-ին ժամը 16:00-ին մայրաքաղաքի Գլխավոր պողոտայի Նալբանդյան-Հանրապետության փողոցների միջնամասի այգում տեղի կունենա «Մշակութային եղեռն - խաչքարերի խուրհուրդը» բացօթյա ցուցահանդեսի բացումը: Ցուցահանդեսի շրջանակում նախատեսվում է ներկայացնել կորուսյալ, ոչնչացված 12 խաչքարերի կրկնօրինակները, որոնք վերարտադրել է ժամանակից խաչքարագործ Արտակ Համբարձումյանի կողմից՝ հենվելով խաչքարագործ հայ վարպետների դարավոր ավանդույթների վրա:

Երևանի քաղաքապետարանի Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների կազմակերպման հանձնաժողովից տեղեկացնում են, որ Արևմտյան Հայաստանի հուշարձանների ճակատագրին արժանացել են նաև Հին Ջուղայի խաչքարադաշտի ավելի քան 4500 խաչքարերը: Դրանք հիմնահատակ ոչնչացվել են 2005 թ-ին՝ ադրբեջանական բանակի կողմից:

Ցուցահանդեսի շրջանակում, խոսուն լուսանկարներով, կներկայացվեն նաև Հայոց վանքերի ու բերդերի նախկին և ներկա տեսքերի մի քանի պատառիկ:


 

Placeholder
«Մշակութային եղեռն - խաչքարերի խուրհուրդը» բացօթյա ցուցահանդեսի բացումը՝ ապրիլի 20-ին