«Մեր պահը ժամանակի մեջ». 100 արտացոլում
Մշակույթ
08:45 17/04/2015

«Մեր պահը ժամանակի մեջ». 100 արտացոլում

Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում  այսօր բացվելու է «Մեր պահը ժամանակի մեջ»  խորագրով ցուցահանդես՝ նվիրված է Հայոց Ցեղասպանության 100-ամյա տարելիցին: Նախագիծը բաղկացած է 100 աշխատանքից, որոնցից ամենամեծերը՝ խորհրդանշական 24-ը կծածկեն ինստալյացիոն տարածքի պատը: Այս մասին տեղեկացնում են Թումո կենտրոնից: 

Ցուցահանդեսի հեղինակներն են մի խումբ նախկին ուսանողներ, ովքեր միավորվել են Թումոյում անցկացված արտադրական դիզայնի նախագծի ընթացքում՝ ճարտարապետ և Թումոյի դասընթացավար Վազգեն Բրուտյանի ղեկավարությամբ:

Նախագծի ղեկավարը նշել է ցուցահանդեսի գլխավոր առանձնահատկությունները. «Սա մեր առաջին ոչ թվային ինստալյացիան է, որը յուրօրինակ է իր մասշտաբով և ֆորմատով: Մենք օգտագործել ենք հայկական մշակույթի բազմազան մասնիկներ՝ սկսած ավանդական զարդանախշերից մինչև Նարեկացու «Մատյան ողբերգության» գրությունները: Դրանք մշակել ենք և՛ թվային ձևով, և՛ ձեռքով՝ արդյունքում ստանալով նոր տեսողական լեզու»:

Ցուցահանդեսը կտևի մինչև մայիսի 15-ը: Մուտքը բաց կլինի հանրության համար:

Placeholder
«Մեր պահը ժամանակի մեջ». 100 արտացոլում