Ավստրալիայի Ռայդ քաղաքի խորհուրդը Հայոց ցեղասպանությանը նվիրված բանաձև է ընդունել
Քաղաքական
12:07 18/04/2015

Ավստրալիայի Ռայդ քաղաքի խորհուրդը Հայոց ցեղասպանությանը նվիրված բանաձև է ընդունել

Ավստրալիայի Ռայդ քաղաքի խորհուրդը ապրիլի 14-ին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ միաձայն բանաձև է ընդունել, որով կոչ է արվում հարգանքի տուրք է մատուցել 1.5 մլն նահատակված հայերի հիշատակին, դատապարտում է Հայոց ցեղասպանությունը և մյուս ցեղասպան գործողությունները: Այս մասին հայտնում է Ավստրալիայի Հայ դատի հանձնախումբի կայքը:

10 տարի առաջ Ռայդ քաղաքի խորհուրդը դարձավ Ավստրալիայի առաջին տեղական ինքնակառավարման մարմինը, որը 1915-1923 թվականի իրադարձությունները ճանաչեց որպես Հայոց ցեղասպանություն:

Բանաձևի նախագիծը, ինչպես 10 տարի առաջ, ներկայացրել է քաղաքային խորհրդի անդամ Սարգիս Եդելյանը:

Placeholder
Ավստրալիայի Ռայդ քաղաքի խորհուրդը Հայոց ցեղասպանությանը նվիրված բանաձև է ընդունել