Ապրիլի 24-ին Comedy Club-ի փոխարեն ТНТ-ով Ցեղասպանության մասին տեղեկատվական տեսանյութ կհեռարձակի
Համացանց
12:10 18/04/2015

Ապրիլի 24-ին Comedy Club-ի փոխարեն ТНТ-ով Ցեղասպանության մասին տեղեկատվական տեսանյութ կհեռարձակի

ТНТ ռուսական ժամանցային հեռուստաընկերության Comedy Club երգիծական հաղորդումը ապրիլի 24-ին եթեր չի հեռարձակվի: Այդ մասին հայտարարել է հղորդման «վետերաններից» Գարիկ Մարտիրոսյանը, փոխանցում է rusarminfo կայքը:

«Այս տարի ես Comedy Club-ի մասնակիցների հետ միասին լինելու եմ Երևանում: Գալու են ոչ միայն հայտնի բեմում հանդես եկող դերասանները, այլ նաև սցենարիստները, պրոդյուսերները, խմբագիրները՝ մասնակցելու հիշատակի արարողությանը: Հայաստան կգա նաև ТНТ-ի գլխավոր տնօրեն Իգոր Միշինը», -հավելել է Գարիկ Մարտիրոսյանը:

Ըստ աղբյուրի, Comedy Club-ի խումբը, Իգոր Միշինի օժանդակությամբ ապրիլի 24-ին 1915 թվականի իրադարձությունների մասին տեղեկատվական տեսանյութ կհեռարձակի:

Placeholder
Ապրիլի 24-ին Comedy Club-ի փոխարեն ТНТ-ով Ցեղասպանության մասին տեղեկատվական տեսանյութ կհեռարձակի