International Business Times. «Ֆրանցիսկոս պապից սրտնեղած Թուրքիան Այա Սոֆիայի տաճարը վերածելու է մզկիթի»
Քաղաքական
14:37 18/04/2015

International Business Times. «Ֆրանցիսկոս պապից սրտնեղած Թուրքիան Այա Սոֆիայի տաճարը վերածելու է մզկիթի»

«Հայերի զանգվածային սպանությունների վերաբերյալ Հռոմի Ֆրանցիսկոս պապի հայտարարություններից նյարդայնացած Թուրքիան պլանավորում է պատմական Այա Սոֆիայի տաճարը վերածել մուսուլմանական աղոթատեղիի՝ համաձայն թուրք կրոնական մի առաջնորդի հայտարարության»: Այս մասին գրում է միջազգային International Business Times պարբերականի հնդկական ծառայությունը եւ շարունակում. «Թուրքիան նյարդային արձագանք տվեց այն բանից հետո, երբ Ֆրանցիսկոս պապը Օսմանյան կայսրությունում 1915թ հայերի զանգվածային սպանությունները որակեց «Ցեղասպանություն»: Չորեքշաբթի օրը Եվրոպական խորհրդարանը նույնպես քվեարկեց հայերի զանգվածային սպանությունները այս եզրով բնորոշելու օգտին: 

«Hurriyet Daily News»-ի հաղորդմամբ, Անկարայի մուֆտին (մուսուլմանական հոգեւոր առաջնորդ – խմբ.) հիմա հայտարարում է, որ ի պատասխան Պապի հայտարարության Թուրքիան Այա Սոֆիայի տաճարը վերածելու է մզկիթի:

«Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ Պապի հայտարարությունները ուղղակի կարագացնեն Այա Սոֆիայի վերաբացումը, որպես [մուսուլմանական] աղոթատեղի»,-ասել է մուֆտի Մեֆայիլ Հըզլըն ապրիլի 15-ին: 

Պատմական այս եկեղեցին մոտ հազար տարի ծառայել է, որպես մայր տաճար մինչեւ 1453թ Օսմանյան կայսրության կողմից գրավումը: Հունական պատրիարքարանի այս տաճարը այնուհետեւ վերածվել է մզկիթի: Ինչեւէ, 1935թ ժամանակակից աշխարհիկ Թուրքիայի Հանրապետությունը համաձայնել էր այն վերածել թանգարանի: Ապրիլի 10-ին հարյուրավոր մուսուլման հավատացյալներ հավաքվել էին Այա Սոֆիայում, որտեղ վերջին 85 տարիներին առաջին անգամ մուսուլման հոգեւորականը Ղուրանից հատվածներ է կարդացել: 

Placeholder
International Business Times. «Ֆրանցիսկոս պապից սրտնեղած Թուրքիան Այա Սոֆիայի տաճարը վերածելու է մզկիթի»