Ավագանու անդամներն էլ լքում են գյուղը
Մեկնաբանություններ
11:48 20/04/2015

Ավագանու անդամներն էլ լքում են գյուղը

Վայոց Ձորի Թառաթումբ գյուղում մայիսի 3-ին ավագանու անդամի արտահերթ ընտրություններ են նշանակված: Թիվ 39 Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Կարինե Հարությունյանը Panorama.am-ին ասաց, որ համայնքի հինգ անդամներից երեքը գյուղից դուրս են եկել, նիստերին չէին մասնակցում, քվորում չէր ապահովվում:

Հիշեցնենք, որ վերջերս նման իրավիճակ էր ստեղծվել նաև Արմավիրի մարզի Բաղրամյան գյուղում: Ավագանու անդամներն արտագաղթել էին, ինչի հետևանքով արտահերթ ընտրություններ անցկացվեցին:

Կ. Հարությունյանն ասաց, հանձնաժողովի նախագահի պաշտոնում է 2011 թվականից: Այդ ժամանակից ի վեր, սա առաջին դեպքն է, երբ քվորում չապահովելու պատճառով արտահերթ ընտրություններ են նշանակվում: Այս պահին ընտրատարածքում ընդգրկված այլ համայնքներից նման ինֆորմացիա չեն ստացել:

Նշենք, որ ավագանու հինգ տեղի համար կպայքարի վեց թեկնածու: Նրանք բոլորն էլ տղամարդիկ են, բոլորն էլ՝ անկուսակցական, բոլորն էլ՝ ինքնաառաջադրված:

 

Placeholder
Ավագանու անդամներն էլ լքում են գյուղը