«Դավութօղլուն գանգատվել է անձամբ Մերկելին». Die Welt
Քաղաքական
15:51 22/04/2015

«Դավութօղլուն գանգատվել է անձամբ Մերկելին». Die Welt

Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն անձնապես խնդրել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին` Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված հայտարարության տեքստում չներառել Ցեղասպանություն բառը: Այս մասին, հղում կատարելով սեփական աղբյուրներին, հայտնում է գերմանական Die Welt պարբերականը:

Հրապարակման համաձայն` երկու երկրների կառավարությունների ղեկավարների միջև տեղի է ունեցել հեռախոսազանգ, որի ընթացքում Դավութօղլուն փորձել է հիմնավորել, որ «ցեղասպանություն» տերմինի կիրառումը տեղին չէ, քանի որ այն շրջանառության մեջ է դրվել միայն Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո: Պարբերականը նշում է, որ ցեղասպանության ժխտումը Թուրքիայի պետական դիրքորոշումն է:

Նշենք,  որ Գերմանիայի Բունդեսթագում ուրբաթ օրը քվեարկության է դրվելու իշխող կոալիցիայի կազմած հայտարարությունը, որտեղ նշվում է, որ «Հայերի կոտորածները զանգվածային ոչնչացումների, էթնիկ զտումների, տեղահանությունների և ցեղասպանությունների պատմության օրինակ է, որոնցով նշանավորվել է 20-րդ դարը»:

Նախորդող հրապարակումներ`

Գերմանիայում ցեղասպանության ճանաչման աշխատանքային խումբը հայտարարություն է տարածել
Բունդեսթագում քննարկվելիք բանաձևի տեքստում ներառվել է Ցեղասպանություն բառը
Գերմանիան դեռ չի կողմնորոշվում` ասել Ցեղասպանություն, թե` ոչ
Գերմանիայի արտգործնախարարը չի ասի «Ցեղասպանություն»
Der Tagesspiegel. Գերմանիայի նախագահը կարտասանի ցեղասպանություն բառը`առանց դիվանագիտական այլևայլությունների
«Գերմանիայի արտգործնախարարության ճնշմամբ Ցեղասպանություն բառը հանվել է հայտարարության տեքստից»
Գերմանացի պատգամավորԹուրքիան ինքը պետք է դիմի քայլերի ու ճանաչի Հայոց ցեղասպանությունը
Դեսպան Ռայներ Մորել. Դեռևս չգիտենք, թե ինչ կասի Գերմանիայի նախագահը ապրիլի 23-ին

Placeholder
«Դավութօղլուն գանգատվել է անձամբ Մերկելին». Die Welt