Մայր Աթոռում սկսվել է Հայոց ցեղասապանության նահատակների սրբադասման արարողությունը
Օրվա թեմա
17:23 23/04/2015

Մայր Աթոռում սկսվել է Հայոց ցեղասապանության նահատակների սրբադասման արարողությունը

Մայր Աթոռ սուրբ Էջմիածնում մեկնարկել է Հայոց ցեղասապանության նահատակների սրբադասման արարողությունը ՝ նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա Կաթողիկոսի։ Արարողությանը մասնակցում են նաև Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի առիթով Հայաստան ժամանած Քրիստոնեական Եկեղեցիների հովվապետեր ու պաշտոնական պատվիրակություններ: 

Հայոց ցեղասապանության նահատակների սրբադասման արարողությանը ներկա են  ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը, քաղաքական ու մշակությանին գործիչներ:

Արարողության ընթացքում կկատարվի հատուկ ընտրված նոր շարականը, այնուհետև կլինի սրբապատկերների օծման, մասունքների առջև խոնարհման կարգը:

Արարողության ավարտին կհայտարարավի լռության րոպե և աշխարհի տարբեր եկեղեցիներում կհնչի հարյուր զանգ` հիշեցնելու մեզ արդարության և ճշմարտության մասին: 

Որպես ամենամյա եկեղեցական հիշատակության տոնացուցային օր է սահմանվել ապրիլի 24-ը` «Յիշատակ սրբոց նահատակաց, որք կատարեցան յընթացս ցեղասպանութեան Հայոց վասն հավատոյ և վասն հայրենեաց»: Հետայսու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի կարգ է մատուցվելու` հոգեհանգստյան կարգի փոխարեն:

Նշենք, որ եկեղեցին Ցեղասապանության նահատակների սրբադասմամբ չի նշում 1,5 միլիոն զոհերի թիվը, ոչ էլ տալիս է անհատների անուններ. հռչակում է նրանց հավաքական նահատակությունը, ովքեր ընկել են հանուն հավատքի և հայրենիքի:

Այսօր Հայ Եկեղեցու սրբերի թիվը շուրջ 700 է, իսկ ըստ Տոնացույցի տոնելի սրբերի թիվը հասնում է 400-ի։ Հիշատակելի սրբերի հնագույն խումբն Աստվածաշնչյան սրբերն են (նահապետներ, մարգարեներ, առաքյալներ)։ Մյուս տոնելի խումբը համաքրիստոնեական սրբերն են, որոնց ընդհանուր թիվը կազմում է 189: Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին ցայսօր անփոփոխ կերպով տոնակատարում է 63 հայ սրբերի հիշատակը:

Նախորդող հրապարակումներ՝

Սրբադասումը` Հայ Եկեղեցում
Արամ Առաջինը ժամանել է Հայաստան՝ իր հետ բերելով սուրբ մասունքները (լուսանկարներ)
Սրբադասման արարողության առիթով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից դուրս են բերվելու 14 սրբություններ

Placeholder
Մայր Աթոռում սկսվել է Հայոց ցեղասապանության նահատակների սրբադասման արարողությունը