Ադամ Շիֆը Ներկայացուցիչների պալատում ընթերցել է ցեղասպանության 1000 զոհի անուն
Աշխարհում
10:24 23/04/2015

Ադամ Շիֆը Ներկայացուցիչների պալատում ընթերցել է ցեղասպանության 1000 զոհի անուն

ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Ադամ Շիֆը Ներկայացուցիչների պալատում ընթերցել է Հայոց ցեղասպանության 1.5 մլն զոհերից 1000-ի անունը: Այս մասին հայտնում է «Ասպարեզ» պարբերականը:

Մեկ ժամ տևած ելույթի ժամանակ Շիֆն ընթերցել է նրանց անունները, ում հարազատները էլեկտրոնային փոստով և սոցիալական ցանցերի միջոցով դրանք ուղարկել կոնգրեսականին:

Շիֆը նրանց անունները գրառել է նաև Twitter-ի իր միկրոբլոգում:

Placeholder
Ադամ Շիֆը Ներկայացուցիչների պալատում ընթերցել է ցեղասպանության 1000 զոհի անուն