Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Ֆրանսահայ լեգենդար երգիչ Շառլ Ազնավուրն արդեն Հայաստանում է: Ազնավուրը Հայաստան է եկել ռուսաստանյան շրջագայություններից հետո: Երգիչը ելույթ էր ունեցել Սանկտ Պետերբուրգում և Մոսկվայում:
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը , Ազնավուրը լրագրողների հետ ճեպազրույցում նշել է, թե իրեն լավ է զգում:
Պատասխանելով լրագրողի դիտարկմանը, թե նա շատ կարևոր պահի է եկել Հայաստան, երգիչը նկատել է. «Ամեն օր էլ պետք է, որ երկրների նախագահները գան Հայաստան»:
Պատասխանելով հարցին, թե ի՞նչ է փոխվել Հայոց ցեղասպանությունից 100 տարի անց, Ազնավուրն ընդգծել է. «Ոչ շատ բան: Պետք է որ փոխվի, բայց դա չի լինում»: