Նեպալում զոհերի ու տուժածների թվում հայեր չկան
Օրվա թեմա
09:53 27/04/2015

Նեպալում զոհերի ու տուժածների թվում հայեր չկան

Նեպալի Դաշնային Ժողովրդավարական Հանրապետությունում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժից հետո ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնից կապ է հաստատվել Հնդկաստանում Հայաստանի Հանրապետության հյուպատոս Արտյոմ Խաչատրյանի հետ, ով համատեղության կարգով հյուպատոս է նաև Նեպալի Դաշնային Ժողովրդավարական Հանրապետությունում:

Ըստ Ա. Խաչատրյանի՝ զոհերի և տուժածների մեջ ՀՀ քաղաքացիներ և ազգությամբ հայեր չկան: Ա. Խաչատրյանը ուղիղ կապի մեջ է Նեպալի իշխանությունների հետ. տվյալների ճշգրտումը շարունակվում է:

ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանի հրամանով ստեղծվել է աշխատանքային խումբ: ՀՀ համապատասխան նախարարությունների, գերատեսչությունների և կազմակերպությունների ներգրավմամբ ճշգրտվում է, թե կարող են արդյոք Նեպալում գտնվել ՀՀ քաղաքացիներ: Թեժ գիծն ինչպես միշտ նույնն է՝ 9-11:

Հիշեցնենք, որ ապրիլի 25-ին, տեղական ժամանակով ժամը 10.11-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 06.11-ին) ՏԿԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է 7.5 մագնիտուդով երկրաշարժ, որի էպիկենտրոնը գտնվում է Նեպալի տարածքում` մայրաքաղաք Կատմանդուից 82 կմ դեպի հյուսիս-արևելք: Էպիկենտրոնի աշխարհագրական կոորդինատներն են` հյուսիսային լայնության 28.330 և արևելյան երկայնության 84.750:

Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 10 կմ խորության վրա: Ստորգետնյա ցնցման ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 10 բալ: Երկրաշարժի հետևանքով զոհվածների թիվը հասել է 3218-ի:

Նախորդող հրապարակումներ՝
Նեպալում երկրաշարժից զոհվածների թիվը հասել է 3218-ի
Եվրահանձնաժողովը 3 միլիոն եվրո կտրամադրի Նեպալին
Նեպալում երկրաշարժից զոհվածների թիվը հասել է 879-ի

Placeholder
Նեպալում զոհերի ու տուժածների թվում հայեր չկան