Թուրքական հեռուստաեթերում Գալիպոլիի միջոցառումները լուսաբանելիս ուղիղ միացում է տրվել Ծիծեռնակաբերդ (տեսանյութ)
Քաղաքական
16:04 27/04/2015

Թուրքական հեռուստաեթերում Գալիպոլիի միջոցառումները լուսաբանելիս ուղիղ միացում է տրվել Ծիծեռնակաբերդ (տեսանյութ)

Թուրքական CNBC-e հեռուստաալիքի ուղիղ եթերում լուրերի թողարկման ժամանակ տեղի է ունեցել արտառոց մի իրադարձություն: Դեռևս անհայտ պատճառներով եթերում հայտնվել են կադրեր Ծիծեռնակաբերդից:

Ermenihaber.am լրատվականը հայտնում է, որ ապրիլի 24-ին CNBC-e-ի հաղորդավարուհի Ինջի Օզքասնաքը ուղիղ եթերում սկսել է պատմել Գալիպոլիի հաղթանակի 100 ամյակի տոնակատարությունների մասին, բայց այդ պահին ուղիղ միացում է տրվել Ծիծռնակաբերդում տեղի ունեցող Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի հիշատակման միջոցառումներին:

Թուրքիայում ապրիլի 24-ին սկսված լայնամասշտաբ միջոցառումների մասին տեղեկացնող լրատվության ներքով ցուցադրվել են կադրեր, թե ինչպես են Երևանում սգում և հարգանքի տուրք են մատուցում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:

Հողորդավարուհին մոտ 1 րոպե ներկայացրել է Դարդանելում ընթացող միջոցառումների մասին, բայց մեկնաբանության ողջ ընթացքում եթեր է գնացել ուղիղ միացումը Ծիծեռնակաբերդից, որտեղ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը դիմավորում է դեպի անմար կրակ գնացող հյուրերին: Եվ միայն լուրի վերջնամասում է կադրը փոխվում և ցույց տալիս Թուրքիայի նախագահի կողմից Գալիպոլիի մարտերում զոհվածների հուշակոթողին ծաղիկներ դնելը:

Թուրքական հեռոսւտաեթերում տեղի ունեցած այդ միջադեպն աղմուկ է բարձրացրել և դարձել ակտիվ քննարկման նյութ: Լրատվամիջոցները դա բնութագրում են որպես սկանդալային սխալ CNBC-e-ի կողմից:

Placeholder
Թուրքական հեռուստաեթերում Գալիպոլիի միջոցառումները լուսաբանելիս ուղիղ միացում է տրվել Ծիծեռնակաբերդ (տեսանյութ)