«Կարին» ավանդական երգի-պարի խումբը բոլորին հրավիրում է Ազատության հրապարակ
Օրվա թեմա
10:51 29/04/2015

«Կարին» ավանդական երգի-պարի խումբը բոլորին հրավիրում է Ազատության հրապարակ

«Կարին» ավանդական երգի-պարի խումբը բոլոր ցանկացողներին այսօր ժամը 19:00-ին հրավիրում է Ազատության հրապարակ՝ «պարի միջազգային օրը տոնենք ազգովին՝ միավորված մեկ շուրջպարում»: Մուտքն ազատ է բոլորի համար: Այս մասին տեղեկանում ենք խմբի ֆեյսբուքյան էջից: 

Թատրոնի միջազգային ինստիտուտի և Պարի միջազգային կոմիտեի նախաձեռնությամբ 1982 թվականից ի վեր ապրիլի 29-ը նշվում է որպես Պարի միջազգային օր՝ ի պատիվ ժամանակակից բալետի հիմնադիր, ֆրանսիացի պարուսույց Ժան Ժորժ Նովերի ծննդյան օրվա (1727-1810թթ.):

1995 թվականից Պարի միջազգային օրը նշվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի բարձր հովանու ներքո:

Placeholder
«Կարին» ավանդական երգի-պարի խումբը բոլորին հրավիրում է Ազատության հրապարակ