Աբովյանի քաղաքապետի ընտրությունները կկայանան հունիսի 7-ին
Իրավունք
14:25 30/04/2015

Աբովյանի քաղաքապետի ընտրությունները կկայանան հունիսի 7-ին

Աբովյանի քաղաքապետ Կարապետ Գուլոյանի լիազորությունները կառավարության այսօրվա որոշմամբ վաղաժամկետ դադարեցվել են: Նույն որոշմամբ նաև սահմանվեց, որ այս որոշումն ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող 40-օրյա ժամկետի վերջին կիրակի օրը կնշանակվի Աբովյանի քաղաքապետի արտահերթ ընտրություն:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովից Panorama.am-ը տեղեկանում է, որ Աբովյանում քաղաքապետի ընտրությունները կկայանան հունիսի 7-ին: Մինչ այդ թեկնածուների գրանցումը կկատարվի մայիսի 17-ից 19-ը, իսկ նախընտրական քարոզարշավը կմեկնարկի մայիսի 26-ից ու կշարունակվի մինչև հունիսի 5-ը:

Հիշեցնենք, որ Կարապետ Գուլոյանը, որը Գագիկ Ծառուկյանի փեսան էր, նշանակվել էր Կոտայքի մարզպետ, ինչի արդյունքում անհրաժեշտություն էր առաջացել Աբովյանում արտահերթ ընտրություններ անցկացնել:Առայժմ Աբովյանի քաղաքապետի ընտրություններում առաջադրվելու պատրաստակամության մասին են հայտարարել Ծառուկյանի օգնական Վահագն Գևորգյանը, գործարար Արթուր Հարությունյանը, որը հայտնի է Պալաչ անունով:

Placeholder
Աբովյանի քաղաքապետի ընտրությունները կկայանան հունիսի 7-ին