Է. Նալբանդյանը միջնորդների ուշադրությունը հրավիրել է Ադրբեջանի հայտարարությունների վրա
Քաղաքական
10:25 30/04/2015

Է. Նալբանդյանը միջնորդների ուշադրությունը հրավիրել է Ադրբեջանի հայտարարությունների վրա

Աշխատանքային այցելությամբ Փարիզոմ գտնվող ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը ապրիլի 29-ինհանդիպում է ունեցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի, Ջեյմս Ուորլիքի, Պիեռ Անդրյոյի և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Հանդիպմանը շարունակվել են քննարկումները ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի առաջ մղման վերաբերյալ։

Հայաստանի արտգործնախարարը միջնորդների ուշադրությունը հրավիրել է վերջին շաբաթների ընթացքում Ադրբեջանի կողմից ամենաբարձր մակարդակով շարունակվող ռազմատենչ հռետորաբանության, բանակցությունների էությունն ու բովանդակությունը խեղաթյուրող հայտարարությունների, Հայաստանի հետ սահմանին և Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծում հրադադարի ռեժիմի կոպտագույն խախտումների և դիվերսիոն գործունեության վրա։

«Տարօրինակ ձևով են Ադրբեջանի իշխանություններն արձագանքում հասարակություններին խաղաղության պատրաստելու համանախագահների կոչերին` համացանցում հրապարակելով իրենց իսկ կազմակերպած դիվերսիոն գործողության տեսագրությունը»,- նշել է նախարար Նալբանդյանը։

Placeholder
Է. Նալբանդյանը միջնորդների ուշադրությունը հրավիրել է Ադրբեջանի հայտարարությունների վրա