Քեյթ Միդլթոնի դուստրը ծնվեց
Համացանց
14:26 02/05/2015

Քեյթ Միդլթոնի դուստրը ծնվեց

Դքսուհի Քեյթ Միդլթոնի դուստրը ծնվել է, հաղորդում է Քենինգսթոնյան պալատի Twitter-ի միկրոբլոգում:

«Քեմբրիջի դքսուհին բարեհաջող ծննդաբերել է: Երեխան 3,71 կգ է: Նրանք երկուսն էլ լավ են»,-ասված է միկրոբլոգում:

Նշվում է, որ արքայազն Ուիլյամը ներկա է գտնվել ծննդաբերության ժամանակ:

Միդլթոնը հիվանդանոց էր տեղափոխվել այսօր առավոտյան: Մեծ Բրիտանիան շունչը պահած սպասում էր բարի լուրին:

Placeholder
Քեյթ Միդլթոնի դուստրը ծնվեց