«Ջազում միայն աղջիկներն են» ֆիլմի դերասանուհին է մահացել
Մշակույթ
13:51 04/05/2015

«Ջազում միայն աղջիկներն են» ֆիլմի դերասանուհին է մահացել

ԱՄՆ-ի Միչիգան նահանգում գտնվող Անն-Էրբոր քաղաքում 85 տարեկան հասակում մահացել է դերասանուհի Գրեյս Լի Ուիթնին, որը հայտնի է «Ջազում միայն աղջիկներն են», «Աստղային ճանապարհ» ֆիլմերից: Այդ մասին գրում է Variety-ն:

Գրեյս Լի Ուիթնին ծնվել է 1930 թվականին: Նա նկարահանվել է «Ջազում միայն աղջիկներն են» ֆիլմում, որտեղ նա մարմնավորել է երաժշտական խմբի մասնակիցներից մեկին: Սակայն նրան հռչակ բերել է «Աստղային ճանապարհ» սերիալը:

Placeholder
«Ջազում միայն աղջիկներն են» ֆիլմի դերասանուհին է մահացել