Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Ռոդիոն Շչեդրինին
Մշակույթ
14:06 04/05/2015

Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Ռոդիոն Շչեդրինին

Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել կոմպոզիտոր, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Ռոդիոն Շչեդրինին տիկնոջ՝ Մայա Պլիսեցկայայի մահվան կապակցությամբ: Այս մասին տեղեկանում ենք նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:

«Մեծ ցավով և խորը վշտով տեղեկացա բալետի աշխարհահռչակ պարուհու՝ անկրկնելի և հրաշալի Մայա Պլիսեցկայայի մահվան մասին:

Նրա կերտած անկրկնելի կերպարներն ընդմիշտ կմնան բոլոր սերունդների հանդիսատեսների հիշողության մեջ: Մեծ է կորստյան ցավը, և մենք սգում ենք Ձեզ հետ միասին:

Խորին ցավակցություն եմ հայտնում Ձեզ, Ձեր հարազատներին, մերձավորներին և Մայա Պլիսեցկայայի տաղանդի բազմամիլիոն երկրպագուներին»,-ասված է Հանրապետության Նախագահի ցավակցական հեռագրում:

Placeholder
Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Ռոդիոն Շչեդրինին