Լևոն Արոնյանը՝ Ռուսաստանի ակումբային առաջնությունում
Սպորտ
14:48 05/05/2015

Լևոն Արոնյանը՝ Ռուսաստանի ակումբային առաջնությունում

Լևոն Արոնյանը Ռուսաստանի ակումբային առաջնության չորրորդ տուրում սևերով ոչ-ոքի խաղաց գրոսմայստեր Էռնեստո Ինարկիևի հետ: Արոնյանի թիմը` Նովոսիբիրսկի «Սիբիրը», 4,5:1,5 հաշվով հաղթեց Մոսկվայի «Նաշե Նասլեդիե» ակումբին:

Այժմ «Սիբիրը» 8 միավորով Բելորեչենսկի «Ունիվերսիտետի» հետ գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի պաշտոնական կայքը:

Այսօր կայանալիք հինգերորդ տուրում «Սիբիրը» կխաղա «Ունիվերսիտետի» հետ:

Placeholder
Լևոն Արոնյանը՝ Ռուսաստանի ակումբային առաջնությունում