Մարդը ցավակցել ու գնացել է. Նոր մանրամասներ Գալուստ Սահակյանի ու Անատոլի Բիբիլովի հանդիպումից
Քաղաքական
15:11 05/05/2015

Մարդը ցավակցել ու գնացել է. Նոր մանրամասներ Գալուստ Սահակյանի ու Անատոլի Բիբիլովի հանդիպումից

«Օսեթիայի Ազգային ժողովի նախագահը Լեռնային Ղարաբաղ պաշտոնական այցի ժամանակ ցանկություն է հայտնել ցավակցել ապրիլի 24-ի հետ կապված: Դա տևել է 5 րոպե. ցավակցել ու գնացել է: Այդտեղ որևէ պաշտոնական հանդիպում չի եղել»,- այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը` մեկնաբանելով Հարավային Օսեթիայի խորհրդարանի նախագահ Անատոլի Բիբիլովի ` ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի հետ հանդիպման շուրջ ստեղծված իրավիճակը:

Բաղդասարյանի ներկայացմամբ, հանդիպումը պաշտոնական բնույթ չի կրել, և մարդիկ ազատ են ցանկացած մեկի հետ հանդիպելու հարցում: 

«Մարդը խնդրել է, որ գա 5 րոպեով ցավակցի ու գնա: Ցավակցել ու գնացել է»,- պնդեց Հանրապետական խմբակցության ղեկավարը:

Անդրադառնալով վրացական կողմից հնչած քննադատական հայտարարություններին, Բաղդասարյանը նկատեց. «Վրաստանը հասկացել էր, որ եղել է պաշտոնական հանդիպում ԱԺ-ում, բայց հանդիպումը եղել է Ղրաբաղում: Հրավերը եղել է ԼՂՀ ԱԺ կողմից, նա էլ գնացել է Արցախ: Ի՞նչ կա, մարդը ցավակցել է, ես ներկա եմ եղել: Միջպետական սկանդալ չի եղել, չի կարող լինել: Ազատ են հանդիպել, եթե մարդը ուզում է ցավակցել՝ Չեչնիան կլինի, Ադրբեջանը, ես պատրաստ եմ հանդիպել»,- հայտարարեց Բաղդասարյանը:

Ավելի վաղ Panorama.am-ը, վկայակոչելով վրացական աղբյուրներին, տեղեկացրել էր, որ Վրաստանում Հայաստանի դեսպան Յուրի Վարդանյանը երեկ հրավիրվել է Վրաստանի ԱԳՆ՝ Հայաստանի խորհրդարանի խոսնակ Գալուստ Սահակյանի ու Հարավային Օսեթիայի փաստացի իշխանությունների հանդիպման կապակցությամբ:

Վրաստանի ԱԳ փոխնախարար Գիգի Գիգիաձեն ծայրահեղ անհանգստություն է հայտնել Հայաստանի ԱԺ նախագահի ու «Ռուսաստանի ռեժիմի կողմից օկուպացված Ցխինվալիի շրջանի այսպես կոչված «խորհրդարանի ղեկավարի» հանդիպման կապակցությամբ: Ըստ աղբյուրի, իր հերթին հայ դիվանագետն ափսոսանք է հայտնել տեղի ունեցածի կապակցությամբ ու հայտարարել, որ Երևանին անմիջապես տեղյակ կպահվի Վրաստանի դիրքորոշման հետ:

Նախորդող հրապարակում`
Յուրի Վարդանյանին հրավիրել են Վրաստանի ԱԳՆ

Placeholder
Մարդը ցավակցել ու գնացել է. Նոր մանրամասներ Գալուստ Սահակյանի ու Անատոլի Բիբիլովի հանդիպումից