Բրունո Բուայե. Հայոց ցեղասպանության թեման մեծ տեղ ունի Ֆրանսիայի կրթական ծրագրերում
Քաղաքական
14:26 05/05/2015

Բրունո Բուայե. Հայոց ցեղասպանության թեման մեծ տեղ ունի Ֆրանսիայի կրթական ծրագրերում

Հայոց ցեղասպանության հարյուրամյա տարելիցի շրջանակներում ապրիլի 22-23-ը Երևանում տեղի ունեցավ «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ համաժողովը, որին ներկա էր 600-ից ավելի մասնակից ավելի քան 50 երկրից` գիտնականներ, փորձագետներ, բարձրաստիճան քաղաքական գործիչներ և այլոք: Panorama.am-ը հարցազրույցների շարք է անցկացրել արտասահմանցի հյուրերի հետ:

Հարցազրույց Ֆրանսիայում Հոլոքոստի հուշահամալիրի արտաքին կապերի ղեկավար Բրունո Բուայեի հետ:

Հուշահամալիրը, որի առաքելությունն է Հոլոքոստի և ցեղասպանությունների հիշատակումն ու դրանց ներառումը Ֆրանսիայի կրթական համակարգում, 2005թ.-ից ի վեր որդեգրել է ընդհանրական և համեմատական մոտեցում` իր ծրագրերում ընդգրկելով ոչ միայն Հոլոքոստը, այլև հայերի և թութսիների ցեղասպանությունները:

Ըստ պարոն Բուայեի` 20-րդ դարի այս երեք ցեղասպանություններին մեծ տեղ է հատկացվում Ֆրանսիայի դպրոցական ծրագրերում:

Ֆրանսիայի Հոլոքոստի հուշահամալիրը պատրաստվում է համագործակցել Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հետ` կրթական տարբեր ծրագրեր իրականացնելու համար:

Նույն շարքից`
Եվրախորհրդարանի փոխնախագահ Ռիչարդ Չառնեցկին` Հայոց ցեղասպանության բանաձևի մասին
Ֆաբիո Կաստալդո. Եվրախորհրդարանի բանաձևը պետք է խթանի ցեղասպանության ճանաչումն ու ժխտողականության պատժումը

Placeholder
Բրունո Բուայե. Հայոց ցեղասպանության թեման մեծ տեղ ունի Ֆրանսիայի կրթական ծրագրերում