Մշտապես կոկորդ պատռող կին պատգամավորներից բացի, այս անգամ պայքարի են դուրս եկել նաև տղամարդիկ, «Հրապարակ»
Օրվա մամուլ
09:40 05/05/2015

Մշտապես կոկորդ պատռող կին պատգամավորներից բացի, այս անգամ պայքարի են դուրս եկել նաև տղամարդիկ, «Հրապարակ»

«Հրապարակ»-ում կարդում ենք. «Գալուստ Սահակյանը մայիսի վերջին մեկնելու է Կանադա: Մեր տեղեկություններով, այս հողի վրա ԱԺ-ում կրկին կրքերը թեժացել են: Ըստ որում՝ ուղևորությունների համար մշտապես կոկորդ պատռող կին պատգամավորներից բացի, այս անգամ պայքարի են դուրս եկել նաև տղամարդիկ: Նշենք, որ ԱԺ-ում կա Հայաստան-Կանադա բարեկամական խումբ, որի կազմում են Հովհաննես Սահակյանը, Սուքիաս Ավետիսյանը, Արմեն Բաբայանը, Ռուբեն Գևորգյանը, Արայիկ Գրիգորյանը, Ռազմիկ Զոհրաբյանը, Ռուբիկ Հակոբյանը, Մհեր Շահգելդյանը, Վարդան Օսկանյանը: Սակայն չի բացառվում, որ ԱԺ նախագահի հետ Կանադա մեկնող խումբը բոլորվին այլ կազմ ունենա»:

Placeholder
Մշտապես կոկորդ պատռող կին պատգամավորներից բացի, այս անգամ պայքարի են դուրս եկել նաև տղամարդիկ, «Հրապարակ»