Սահմանադրական փոփոխություների վերաբերյալ առաջարկներ ստացվել է միայն ՀՅԴ-ից. «ՀԺ»
Օրվա մամուլ
09:36 05/05/2015

Սահմանադրական փոփոխություների վերաբերյալ առաջարկներ ստացվել է միայն ՀՅԴ-ից. «ՀԺ»

Այսօր լրանում է Սահմանադրական փոփոխություների մասնագիտական հանձնաժողովի կողմից քաղաքական ուժերին տրամադրված այն ժամկետը, երբ վերջիններս պետք է առաջարկներ ներկայացնեին մասնագիտական հանձնաժողովին: Հանձնաժողովից սակայն, երեկ «Հայկական Ժամանակ»-ին հայտնել են, որ այս ընթացքում իրենց առաջարկներ է ներկայացրել միայն Հայ հեղափոխական դաշնակցությունը: Մյուս ուժերը շարունակում են մնալ իրենց տեսակետին:

Մասնավորապես՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Նաիրա Զոհրաբյանը թերթի հետ զրույցում հայտնել է, որ երկրի կառավարման խորհրդարանական մոդելի վերաբերյալ ԲՀԿ դիրքորշումը հստակ է և սահմանադրական փոփոխությունների շրջանակներում խորհրդարանական տարբերակի վերաբերյալ իրենք որևէ առաջարկ չունեն: Իսկ եթե քննարկման դրվի սահմանդրական փոփոխությունների երկրորդ տարբերակը, այսինքն՝ գործող կիսանախագահական մոդելի բարելավման տարբերակը, ԲՀԿ-ն կքննարկի ընթացքում առաջարկներ ներկայացնելու հարցը:

Placeholder
Սահմանադրական փոփոխություների վերաբերյալ առաջարկներ ստացվել է միայն ՀՅԴ-ից. «ՀԺ»